Միջազգային օլիմպիական կոմիտեն` ՄՕԿ-ը, հրապարակել է 2008 և 2012 թթ. օլիմպիական խաղերի 8 մասնակիցների անունները, որոնց դոպինգ- թեստի արդյունքները դրական են եղել:
Հրապարակված 8 մարզիկների շարքում է նաև 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Վարդանյանի անունը:
Նորայր Վարդանյանը օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին է: Նա 2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերում գրավել է 11-րդ տեղը: Այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն: