Բոլորս էլ ծերանում ենք. Չարենցն արձագանքում է երկրորդ ամուսնության` իր վրա վատ անդրադառնալուն. asekose.am
Advertisement 1000 x 90

Բոլորս էլ ծերանում ենք. Չարենցն արձագանքում է երկրորդ ամուսնության` իր վրա վատ անդրադառնալուն. asekose.am

«Երջանիկ եմ ու համամիտ չեմ այդ կարծիքներին»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Վիտամինցի Չարենցը՝ նույն ինքը Կարեն Սահակյանը` անդրադառնալով այն ասեկոսեներին, որ դերասանը երկրորդ ամուսնությունից հետո ծերացել է, և ըստ այդմ երկրորդ ամուսնությունը լավ չի անդրադարձել դերասանի վրա:

«Բոլորս էլ ծերանում ենք, ես էլ բացառություն չեմ, բայց դա որևէ կապ չունի իմ և կնոջս հարաբերությունների հետ: Ես երջանիկ եմ շատ: Չեմ էլ հանդիպել այդ կարծիքներին, դե պատկերացրեք որքան միևնույն է մեզ համար»:

Այն դիտարկամանը`արդյո՞ք հնարավոր է, որ  սա որևէ մեկի կողմից արված միտոմնավոր քայլ է `ուղղված  Չարենցի և նրա կնոջ դեմ, դերասանը նշեց.

«Այո, հնարավոր է: Բնական է`մեզ հետ կապ չունեցող սովորական մարդիկ պարապ չեն, որ մեր մասին նման բաներ խոսեն»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի համացանցում հայտնվեց Կարեն Սահակյանի ամուսնալուծության մասին լուրը, որից որոշ ժամանակ անց դերասանը երկրորդ անգամ ամուսնացավ երգչուհի Ալյա Սեդրակյանի հետ:



Նման նյութեր