Արմեն Բիլյանը դատապարտվեց 25, Պավլիկ Մանուկյանը 10 տարի ազատազրկման
Advertisement 1000 x 90

Արմեն Բիլյանը դատապարտվեց 25, Պավլիկ Մանուկյանը 10 տարի ազատազրկման

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ՊՊԾ գնդում ոստիկանի սպանության դրվագով արդարացված Արմեն Բիլյանի վճիռը։ Նա մեղավոր ճանաչվեց և դատապատվեց 25 տարվա ազատազրկման։ Բիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Այս տարվա փետրվարի 24-ին հրապարակված դատավճռով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը «Սասնա ծռեր» 1-ի գործով անցող բոլոր 9 անդամներին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված մեղադրանքներում․ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց մահվան հիմքով։

Դատավորն արդարացրել էր ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Բիլյանին՝ ապացույցների բացակայության հիմքով։

Դատավոր Մեսրոպ Մակյանն ապացուցված էր համարել երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրա Տեփանոսյանի սպանության մեջ Սմբատ Բարսեղյանի մեղքը և նրան դատապարտել 25 տարվա ազատազրկման։