«Ինչպե՞ս է Մխիթարյանը  պայծառ ապագայի հույս տալիս «Յունայթեդին»». Sports.ru
Advertisement 1000 x 90

«Ինչպե՞ս է Մխիթարյանը  պայծառ ապագայի հույս տալիս «Յունայթեդին»». Sports.ru

Մոուրինիոյի «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանը սկսեց ավելի վատ, քան Վան Գալի և Մոյեսի թիմերը: «Կարմիր ստանաներն»  աջ ու ձախ միավորներ էին բաժանում, իսկ Մոուրինիոն համառորեն հնարավորություն չէր տալիս Հենրիխ Մխիթարյանին: Մխիթարյանը սկսեց խաղալ, մանչեսթերյան ակումբը սկսեց միավորներ վաստակել:

Ռուսական Sports.ru-ն պատմել է այն մասին, թե ինչպես «Մանչեսթերի»  խաղը դարձավ ավելի լավը Մխիթարյանի շնորհիվ:

Ինչպե՞ս էր «Մանչեսթերը»  տանջվում առանց Մխիթարյանի

Մանչեսթերյան ակումբը պարտվում էր այնպիսի մրցակիցների, որ չէին կարող երազել անգամ ակումբի մրցակիցները: Անգլիական մամուլն ամեն օր գրում էր, որ Մոուրինիոն  արդեն իսկ ձախողվել է մանչեսթերյան ակումբում: Ակումբի հույսերից մեկը՝ Պոլ Պոգբան, մտածում էր Adidas-ի գովազդի մասին և խաղում էր ոչ այնպես, ինչպես սպասում էին նրանից: Երկպագուների համար միակ լուսավոր կետը Զլատան Իբրահիմովիչն էր:

Երկրպագուները զարմանում էին, թե ինչպես կարող է ակումբը պարտվել՝ մեկ խաղում հարվածելով 30 անգամ և պահեստայիններում ունենալով այնպիսի ֆուտբոլիստի, ով ճանաչվել էր Բունդեսլիգայի լավագույն ասիստենտ:

Ի՞նչ էր խոսում Մոուրինիոն Մխիթարյանի մասին

 

«Յուրահատուկը» հասկացնում էր, որ հայ ֆուտբոլիստը պետք է շատ աշխատի, որպեսզի դառնա «կարմիր սատանաների» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Մխիթարյանի՝ խաղադաշտում անցկացրած 30 րոպեները Մոուրինիոյին և մամուլին ստիպել էին մտածել, որ Պրեմիեր լիգան պարզապես Մխիթարյանի առաջնությունը չէ, և Հենրիխը շտապել է որոշում կայացնելիս:

 

Մոուրինիոն նշում էր, որ Հենրիխը չունի կարևոր խաղերում խաղալու փորձ՝ մոռանալով, որ «Բորուսիայում» Մխիթարյանը խաղում էր Չեմպիոնների լիգայում:

 

Սակայն Մխիթարյանի տեսակը հանձնվող տեսակ չէ: Մարզումների ընթացքում հայ ֆուտբոլիստն ապացուցում էր, որ չի պատրաստվում այսքան շուտ հեռանալ ակումբից:

Ինչպե՞ս է Մխիթարյանն իր հետևից տանում «Յունայթեդը»

 

Երկար ժամանակ խաղաժամանակ ստանալու համար պայքարող Մխիթարյանը վերջապես ստացավ իր հնարավորությունը և հրաշալի օգտվեց դրանից: Մխիթարյանը  մասնակցեց 3 գրեթե ամբողջական  հանդիպման և երեքում էլ դարձավ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

 

Մխիթարյանը հայտավորվում  էր աջ եզրում, բայց խաղում էր ամենուր: Առաջին խաղերում հրաշալի էր Պոգբա, Ռունի, Մխիթարյան փոխանցումների շարքը:

Հաջորդ խաղերում Մխիթարյանն ավելի ու ավելի էր ապացուցում, որ արժանի է խաղալու մեկնարկային կազմում: Լիգայի գավաթի առաջին խաղում Մխիթարյանը գրանցեց տպավորիչ վիճակագրություն. նրա փոխանցումների ճշգրիտությունը կազմեց  94 տոկոս:

Մխիթարյանն այս խաղում ունեցավ 7 հնարավորություն: Սա ավելի շատ էր, քան մանչեսթերյան ակումբի ցանկացած ֆուտբոլիստի մոտ:

Մխիթարյանի առաջին խաղերից հետո երկրպագուները պատաստ էին անգամ դատի տալ Մոուրինիոյին, եթե նա դաշտ դուրս չբերեր Մխիթարյանին:

«Զարյայի» դեմ խաղը լավագույններից էր Մխիթարյանի կարիերայում: Այստեղ հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ տպավորիչ անցումներով և կարողացավ դառնալ հաղթական գոլի հեղինակ:

Խաղից հետո Մխիթարյանն ասաց, որ հաղթական գոլը նվիրում է երկրպագուներին: Մխիթարյանը մի քանի անգամ ակնարկեց, որ իր չխաղալու մեջ մեղավորությունը Մոուրինիոյինը չէր: Մխիթարյանը հստակ հասկացրեց, որ իր կարգախոսն անընդհատ աշխատելն ու ոչ մի դեպքում «երբեք» չասելն է:

Հանդիպումից հանդիպում Մխիթարյանն այնպես կատարելագործեց իր խաղը, որ երկրպագուներն անընդհատ սկսեցին բացականչել նրա համար գրված կոչը՝ Մխիթարյան, մեր հայ կիսապաշտպան:

«Մենք գիտեինք, թե ում էինք գնում այս ամառ: Մխիթարյանին պարզապես ժամանակ էր պետք ադապտացիայի համար, իսկ տաղանդ նա միշտ ուներ: Հիմա նա հրաշալի մարզավիճակում է  և օգուտ է բերում թիմին»,- Մխիթարյանի փայլուն խաղերից հետո ասաց Մոուրինիոն:

Մխիթարյանը կարողացավ մեկնարկային կազմում իր տեղը խլել Ժոզեից, ով ունի տաղանդավոր ֆուտբոլիստներին խամրեցնելու և կարիերայի վրա ազդելու մեծ տաղանդ: Մխիթարյանը ստիպեց անընդհատ բողոքող անգլիական մամուլին՝ անվանել նրան այնպես, ինպես պետք է՝ թոփ ֆուտբոլիստ: Մի՞թե այս տղան չէ, որ պետք է «Մանչեսթեր Յունայթեդին» տանի դեպի չեմպիոնություն: Հաղթանակ, որին նա այդքան հավատում է:

Սիրարփի Աղաբաբյան