Եվրասիական տնտեսական հանձնաժողովը էլեկտրոնային առևտրի դյուրացման միջոցառումների փաթեթ է պատրաստում։ Այս մասին Մոսկվա-Մինսկ-Երևան-Նուր–Սուլթան-Բիշքեկ հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Մաքսատ Մամիտկանովը։
Առաջին հերթին Միության երկրների մաքսային մարմիններն էլեկտրոնային առևտրի առանձին վարչարարություն կներդնեն. այն ապրանքները, որոնք քաղաքացիները գնում են անձնական կարիքների համար, կմշակվեն մի ընթացակարգով, բիզնեսի ապրանքները՝ մեկ այլ։
«Դա անհրաժեշտ է, քանի որ ամբողջ աշխարհում բիզնեսը սկսում է ավելի ու ավելի ակտիվորեն գնել ապրանքներ ինտերնետի միջոցով՝ իր կամ վերավաճառքի համար», – պարզաբանել է Մամիտկանովը:
Առանձին վարչարարությունը կներդրվի թեստային ռեժիմով, աշխատանքի արդյունքները կվերլուծեն արդեն հաջորդ տարի: Բացի այդ, յուրաքանչյուր հանրապետությունում կընտրվի ինտերնետ-առևտրի օպերատոր (կամ օպերատորներ), որը պատասխանատու կլինի ապրանքների հայտարարագրման և մաքսային վճարների գանձման համար։
Մամիտկանովը պարզաբանել է, որ բոլոր տվյալները հաշվի կառնվեն ապրանքի վերջնական գնի ձևավորման ժամանակ և քաղաքացիներին կազատեն այդ բոլոր փաստաթղթերը լրացնելու անհրաժեշտությունից:
«Այս կերպ մենք ցանկանում ենք կարգավորել էլեկտրոնային առևտրի ապրանքների հոսքը և գնորդներին առաջարկել պարզ և արագ ծառայություն», — հավելել է նա:
Օպերատորների ընտրության նախապատրաստումը նույնպես կանցկացվի հաջորդ տարի։