Ադրբեջանի միապետ Ալիևը շարունակում է ճնշումներ իրականացնել Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Որևէ կերպ ճանապարհների ապաշրջափակման գաղափարը չի կարելի կապել Լաչինի միջանցքի հետ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Պատգամավորը նկատեց՝ սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրների թեմայով քննարկումները ցույց կտան, որ ժողովրդի մեջ գոյություն ունի հավաքական կամք՝ թույլ չտալ հակառակորդի կողմից իրականացնել միջանցքի գաղափարը։
«Ապաշրջափակումն առանց ճշգրիտ ուսումնասիրությունների անվտանգության, տնտեսության համակարգում մեծ վնաս է հասցնելու ՀՀ-ին և Արցախին։ Ճանապարհների ենթակառույցների ապաշրջափակումը բերելու է ՀՀ-ի խորը շրջափակման, տնտեսական ճնշման, ինչպես նաև ժողովրդագրական պատկերի փոփոխության»,-ասաց Սեյրան Օհանյանը։