Արարատ Միրզոյանի կադրերին ԱԺ-ում հերթով փոխելու են. «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Արարատ Միրզոյանի կադրերին ԱԺ-ում հերթով փոխելու են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին ազատել են աշխատանքից: Մենք տեղեկացանք, որ այս ազատումն ամենևին էլ պատահական չէ:

Բանն այն է, որ Աննա Գրիգորյանը համարվում է ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կադրերից, և նրան հեռացրել են հենց այդ պատճառով: Այժմ խորհրդարանում ընթանում են կադրային փոփոխություններ, և Արարատ Միրզոյանի կադրերին հերթով փոխելու են»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 16.12.21թ համարում։