Ո՞ր մթերքներն են մեծացնում թուլամտության զարգացման ռիսկը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են մեծացնում թուլամտության զարգացման ռիսկը

Զտված ածխաջրեր պարունակող մթերքների եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացման երկարատեւ ռիսկի միջեւ կապ կա: Այս մասին ասվում է Alzheimer’s & Dementia ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Դոկտորանտ Մելիսա Գենտրյուի գլխավորությամբ գիտնականները վերլուծել են Ֆրանսիայում 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի 9200 մարդու տվյալները։ Այնուհետեւ խումբը կրճատել են մինչեւ 2700 մարդու ընտրությունը: Այս մասնակիցներին առաջարկել են լրացնել սննդային հարցաթերթիկներ, որոնք ընդգրկել են բոլոր ամենօրյա սննդի ընդունումները եւ միջանկյալ նախուտեստները: Տեղեկություն է գրանցվել ակտիվության մակարդակի, կալորիաների ընդհանուր քանակի, շաքարախտի առկայության եւ սննդակարգի մասին:

12-ամյա հսկողության շրջանի վերջում արդյունքները նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի ժամանակ գրանցված ընդհանուր օրական գլիկեմիկ բեռի կամ գլիկեմիկ բեռի եւ ճանաչողական անկման կամ Ալցհեյմերի հիվանդության երկարաժամկետ բարձր ռիսկի միջեւ կապ ցույց չեն տվել: Այնուամենայնիվ, նրանք հայտնաբերել են թուլամտության մեծ ռիսկ՝ կապված զտված ածխաջրերով հարուստ մթերքներ ուտելու հետ՝ որպես հետճաշյա խորտիկ:

Այս արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ սննդի ընդունումների միջեւ օգտագործվող մթերքները կարող են հանգեցնել օրգանիզմում օքսիդատիվ սթրեսի բարձր մակարդակի: Ենթադրվում է, որ ածխաջրերով եւ շաքարներով հարուստ մթերքներ, օրինակ՝ գազավորված ըմպելիքներ, հացաբուլկեղեն եւ սալիկներ կանոնավոր կերպով ընդունելը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել ինսուլինի դիմադրության: Այս վիճակը կարող է հանգեցնել գլյուկոզայի յուրացման խանգարման եւ քրոնիկ բորբոքման, որոնք կապված են դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության բարձր ռիսկի հետ:

news.am