Հայաստանը 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ ձեռք կբերի
Advertisement 1000 x 90

Հայաստանը 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ ձեռք կբերի

Կառավարությունը Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար հատկացրել է 1.2 միլիարդ դրամ:

Կառավարության նիստին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Pfizer պատվաստանյութի հետ կապված եղել է բավականին երկար և ստուգող գործընթաց:

«Բոլոր այս գործընթացներն ավարտին են մոտեցել: Կառավարությունը այսօր գումար հատկացրեց 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար: Հաջորդիվ նաև ունենք նվիրատվության խոստումներ և ակնկալում ենք, որ բացի այս 200 հազար դեղաչափից, որպես նվիրատվություն կստանանք նոր խմբաքանակներ»,- ասաց Ավանեսյանը: