Մերժված Փաշինյանը. ՀՀԿ-ի ռեստարտը, Մարությանից՝ Զելենսկի. հունվարից բոլորը կակտիվանան. Քոչարյան․ «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Մերժված Փաշինյանը. ՀՀԿ-ի ռեստարտը, Մարությանից՝ Զելենսկի. հունվարից բոլորը կակտիվանան. Քոչարյան․ «Փաստինֆո»

Հայկ Մարությանն ամեն ինչ արեց, որ չմտնի քաղաքականություն, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, հատկապես վերջին դրվագներով, որ Մարությանը դառնա քաղաքական ֆիգուր։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Մարությանը,՝ եթե ինձ լսի չի մտնի քաղաքականություն, բայց եթե որոշի մտնել, ապա չի բացառվում նույն Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահի ճանապարհն անցնի, որովհետև նրանք իրենց հետագծով եւս նման են»,- ասել է քաղտեխնոլոգը։

Ըստ արդեն լայն շրջանառվող լուրերի՝ իշխանությունն ուզում է գարնանը սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որն էլ իր հերթին ենթադրում է հետագայում համապետական ընտրություններ։ «Երևանը հանրապետության կեսն է, որն օդ ու ջրի պես պետք է՝ չնայած հունիսի 20-ին, ըստ էության, Երևանը մերժեց Փաշինյանին»,- արձանագրեց քաղտեխնոլոգը։

Խոսելով ներքաղաքական անցուդարձի մասին՝ բանախոսը նշել է, որ ՀՀԿ-ն իր վերջին համագումարով հայտարարել է քաղաքական ռեստարտի մասին։



Նման նյութեր