Սան Ֆրանցիսկոյից ամերիկուհի Դեմի Սկիպերը մազակալը փոխանակել է տան հետ։ Այս մասին գրում է NY Post-ը։
30-ամյա բլոգերը հաջողության է հասել Trade me նախագծի օգնությամբ և «գործարքների շղթայի» շնորհիվ։
Աղջիկը 28 գործարք է կնքել, որոնց շնորհիվ ստացել է շատ բան՝ Xbox, iPhone 11 Pro Max, ադամանդե վզնոց, մեքենա և անգամ փոքրիկ տուն Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում:
Նա ստացել է տունը առանց հիփոթեքի: Այն արժե 80 հազար դոլար։
Տունն ունի երկու ննջասենյակ, լոգարան և հսկայական բակ։
«Հիմա ինձ թվում է, որ անհնարին ոչինչ չկա»,- ասել է Դեմին և հավելել, որ ցանկանում է հետ գնել «բախտավոր» մազակալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը