Ճարպակալում ունեցող մարդկանց ոսկրերի խթանման համար խորհուրդ է տրվում ավելի շատ բանջարեղեններ օգտագործել։ Այսպիսի անսպասելի եզրահանգման են եկել ԱՄՆ Հյուսիսային Դակոտայի Գրանդ Ֆորքսի Մարդու սննդի հետազոտության կենտրոնի նոր հետազոտության հեղինակները։
Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 270 գրամ լրացուցիչ բանջարեղեն օգտագործելը 8 շաբաթվա ընթացքում առաջ է բերել ոսկրերի առողջության բարելավում եւ ոսկրերի վատ առողջության բիոմարկերների նվազում։
Հետազոտողները պարզել են ոսկրերի ռեզորբցիայի մեծացումը, ոսկրային հյուսվածքի քայքայումը՝ արյան մեջ կուտակված կալցիումի ազատ արձակման հետ կապված։ Մասնակիցները նաեւ նշել են միզամուղ ուղիների վիճակի բարելաման, մեզի մեջ թթվի քանակության նվազման մասին։
Բանջարեղենների օգտագործման եւ ոսկրերի առողջության միջեւ կապի ճշգրիտ մեխանիզմն անհայտ է, չնայած հետազոտողները նշել են մի քանի հնարավոր պատճառներ։
«Առողջության համար նման օգտակարությունը մի քանի հնարավոր պատճառներ ունի։ Առաջարկվող մեխանիզմներից մեկը սննդի բարելավումն է ի հաշիվ բանջարեղենների, որոնք պարունակում են վիտամիններ եւ հանքային նյութեր, դրանք կարող են բարելավել ոսկրերի առողջությունը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ջեյ Ջեյ Ցաոն։
Ոսկրերի առողջության բարելավման համար կարոտինոիդները, հակաօքսիդանտների խումբը, որոնք պարունակվում են բույսերում, պարզվել են նախորդ հետազոտությունում։ Հետազոտողները հայտնաբերել են կարոտինոիդների ավելի բարձր մակարդակ արյան պլազմայում այն մարդկանց մոտ, ովքեր բանջարեղեն են կերել։
Շատ վիտամիններ եւ հանքային նյութեր դրականորեն են ազդել ոսկրերի առողջության վրա։ D վիտամինն, օրինակ, բարելավում է կալցիումի ներծծումը աղիներում՝ ավելացնելով օրգանիզմի համար մատչելի քանակությունը։
Իսկ կալցիումի պակասի պատճառով օրգանիզմը կարող է ոսկրերից դուրս բերել նյարդերի եւ մկանների աշխատանքի համար անհրաժեշտ քանակությունը։