Սրտաբանները պարզել են տոների ընթացքում սրտին սպառնացող հիմնական վտանգը
Advertisement 1000 x 90

Սրտաբանները պարզել են տոների ընթացքում սրտին սպառնացող հիմնական վտանգը

Ավստրալացի սրտաբանները Ամանորի նախաշեմին ուշադրություն են հրավիրել, այսպես կոչված, տոնական սրտի համախտանիշի առանձնահատկությունների վրա։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ ձմեռային տոների ընթացքում ալկոհոլի ակտիվ օգտագործումից հետո նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների թվի աճ է նկատվում։

Գիտնականները վերլուծել են 408 հազար մասնակիցների տվյալները՝ պարզելու համար, թե ինչ ազդեցություն ունի ալկոհոլը սրտի վրա։

Ըստ Ադելաիդայի համալսարանի Սրտի ռիթմի խանգարումների կենտրոնի առաջատար հետազոտող Քրիստոֆեր Հ. Վոնգի՝ գիտնականները ցանկանում էին կապ գտնել ալկոհոլի օգտագործման և սիրտ-անոթային հիվանդությունների երկու տեսակների՝ փորոքային ֆիբրիլացիայի (կյանքի համար վտանգավոր սրտի ռիթմի խանգարումներ) և հանկարծակի սրտային մահվան միջև։

Եվ այսպես, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումը մեծացնում է հանկարծակի սրտային մահվան վտանգը։ Թեև համարվում է, որ ալկոհոլն, ընդհանուր առմամբ, օգտակար է սրտի համար, սակայն դրա ավելցուկը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը:

Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները որոշել էին սրտի համար առողջ ալկոհոլի չափաբաժինը: Պարզվել է, որ սրտանոթային հիվանդությունների և մահվան նվազագույն ռիսկի են ենթարկվում նրանք, ովքեր օգտագործում էին օրական շուրջ 6 գրամ ալկոհոլ։

Նրանց մոտ, ովքեր օրական խմում էին 15 գ (կես գինու բաժակ) ալկոհոլ, ռիսկը մի փոքր ավելի բարձր էր, բայց ավելի քիչ, քան չխմողների մոտ։ Արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ շաբաթական մինչև 105 գրամ ալկոհոլ օգտագործելը կարելի է համարել սրտի համար անվտանգ, ինչը հավասար է մեկ շիշ գինու կամ երեք շիշ գարեջրի։

shantnews.am