Տաթևիկ Միրզոյանը՝ ընտանիքի և աշխատանքային գործունեության մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տաթևիկ Միրզոյանը՝ ընտանիքի և աշխատանքային գործունեության մասին. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Տաթևիկ Միրզոյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր նախագծերից:

-Տաթևիկ, «Թաքնված սեր» հեռուստասերիալն արդեն ավարտվել է, որտեղ դուք ևսնկարահանվում էիք. այժմ ինչ ծրագրեր, առաջարկներ ունեք:

– Ունեմ նախնական մի քանի պայմանավորվածություններ, բայց ռեալ` առայժմ ոչինչ չկա, որի մասին կկարողանամ խոսել:

-Յուրաքանչյուր աշխատանք դերասանին հնարավորություն է տալիս նոր հմտություններձեռք բերել, նոր ծանոթություններ ու ընկերներ ունենալ: Եթե վերագնահատելու լինեք` ինչ Ձեզ տվեց արդեն նախկին աշխատանքը:

– «Թաքնված սեր» հեռուստասերիալում Սյուզանի կերպարը կերտելը ինձ համար շատ լուրջ ու պատասխանատու գործ էր հատկապես երկու առումով. առաջին` քառասունն անց կնոջ, այն էլ` այդքան հակասություններ ու ներքին կռիվներ ունեցող կնոջ դերը համոզիչ խաղալը հեշտ չէր, բայց և շատ հետաքրքիր էր: Բծախնդրորեն աշխատել եմ ամեն ինչի վրա` խոսքի, դիմախաղի, ձայներանգի, սանրվածքի, զարդերի, անգամ` մատնահարդարման: Երկրորդ` իմ խաղընկերներից էին այնպիսի նշանավոր դերասաններ, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանը և իմ վարպետ` ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը: Արդեն կարելի է պատկերացնել, թե դա ինչ պատիվ և ինչ պատասխանատվություն էր ինձ համար: Անշուշտ, ինձ համար շատ հաճելի էր աշխատել նաև «Թաքնված սեր» հեռուստասերիալի ողջ ստեղծագործական անձնակազմի հետ:

-Հետաքրքիր է` առաջարկներ ստանալիս ինչն եք ամենաշատը կարևորում` կերպարիէությունը, թիմը, ֆինանսական կողմը:

– Ամենից առաջ կերպարը և անշուշտ, ստեղծագործական խումբը, ապա միայն պատշաճ վարձատրությունը` դերասանուհու արժանապատվությունը չվիրավորող:

-Գիտեմ նաև, որ թատրոնը ևս մեծ տեղ ունի Ձեր կյանքում: Կպատմեք, թե այդ ոլորտումինչ զբաղվածություն ու ծրագրեր ունեք:

– Թատրոնն իմ ստեղծագործական կյանքում ամենաառաջնային և ամենամեծ տեղն ունի: Ըստ իս` առանց թատրոնի ինչ դերասան: Թատրոնը ուրիշ սեր է… Շուրջ մեկ տարի է, ինչ հեռացել եմ Կամերային երաժշտական պետական թատրոնից: Դեռևս դեգերումների մեջ եմ:

-Տաթևիկ, ունեք հրաշալի ընտանիք, իսկ հանդիսատեսը, հեռուստադիտողը սիրում էէկրաններին հանդիպող մարդկանց մասին իմանալ ամեն ինչ. Կպատմեք Ձեր ընտանիքիմասին:

– Այո, ունեմ հրաշալի ընտանիք: Ամուսինս իմ համակուրսեցին է` Հրաչ Ներսեսյանը. նա Համազգային թատրոնի փոխտնօրենն է: Ամուսինս իմ լավ ընկերն է, գործընկերը և անաչառ քննադատը: Ունենք երկամյա որդի` Արեգը:Ասում են `գեղեցիկ երեխա է, որովհետև մեծ սիրուց է ծնվել:

– Տարին նոր է մեկնարկել. Հետաքրքիր է` ինչ ցանկություններ ունեք 2017-ից:

– Բարձրյալին խնդրում եմ աշխարհին ու մեր երկրին` խաղաղություն և արդարություն, մեր ժողովրդին` համախմբվածություն, դժվարություններին դիմակայելու կամք ու կորով և հաղթանակներ կյանքի բոլոր ոլորտներում:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր