«Էսօր ծնունդս ա». Սյունիքի մարզում կրակոցներ է հնչեցրել Կաղնուտի վարչական ղեկավարը
Advertisement 1000 x 90

«Էսօր ծնունդս ա». Սյունիքի մարզում կրակոցներ է հնչեցրել Կաղնուտի վարչական ղեկավարը

Սյունիքի մարզի Կաղնուտի բնակիչ, 52-ամյա Ա. Հովհաննիսյանն իր ծննդյան օրվա արարողության ընթացքում իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որոսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է արձակել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը եղել է երեկ` ժամը 19։40-ի սահմաններում, ինչից հետո ոստիկանները Հովհաննիսյանին բերման են ենթարկել։

Կայքի տեղեկություններով` Ա. Հովհաննիսյանը Կաղնուտի վարչական ղեկավարն է և կրակոցներ արձակելու փաստը արդարացրել է՝ ասելով. «Էսօր ծնունդս ա»։

Բերման ենթարկելուց որոշ ժամանակ անց նրան բաց են թողել, իսկ հրազենն առգրավել են:

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: