ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էրդողանի պատասխան հարվածը Ղազախստանում ահաբեկիչների խմբավորումները, որոնք շատ վաղուց գուրգուրվում և աճեցվում են թուրքերի հատուկ ծառայությունների կողմից («Թուրանական եղբայրություն» օպերացիա ) հայտարարել են, որ այսուհետ Ղազախստանում գործելու է «Ղազախստանի ազատագրման ճակատ» ռազմական խմբավորումը, որն իր առջև նպատակ է դրել զենքով կռվել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորամիավորումների և ներկայիս ղազախ իշխանությունների դեմ։
Փաստորեն, խռովությունների հովանավորները որոշել են լիարժեք հրահրել քաղաքացիական պատերազմ Ղազախստանում։
Անկասկած, այս «հայտարարության» հետևում շատ հստակ երևում է թուրքերի «պանթուրանական» ականջները»։