Միացյալ Նահանգների մայրաքաղաքի Կապիտոլիումի բլրին, Կոնգրեսի շենքի մոտ, հունվարի 15-ին նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն է անցկացվել:
Դրա հիմնական տարրը դարձել է այն գործողությունների մշակումը, որոնք կապված են ԱՄՆ-ի հաջորդ նախագահ և փոխնախագահ Դոնալդ Թրամփի և Մայքլ Փենսի երդման հետ:
Քաղաքական գործիչների և նրանց կանանց դերերը խաղացել են ԱՄՆ-ի զինված ուժերի ցամաքային զորքերի երաժշտական խմբի մասնակիցները:
Զինծառայողները նաև փորձել են Սպիտակ տնից «Ամերիկայի գլխավոր փողոցով»՝ Փենսիլվանիա-ավենյուով, դեպի պաշտոնակալության վայրը ընտրված նախագահի ուղևորությունը:
Փողոցի երկայնքով արդեն կանգնեցվել են հանդիսականների համար նախատեսված տրիբունաները:
Այս պատճառով ոստիկանությունը փակել էր Վաշինգտոնի՝ գործնականում ամբողջ կենտրոնը, ինչը կիրակի օրը որոշ չափով դժվարացրել է երթևեկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: