Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը Ադրբեջանը տեղափոխել է Ղազախստան. ի՞նչ է պետք անել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը Ադրբեջանը տեղափոխել է Ղազախստան. ի՞նչ է պետք անել. armeniasputnik.am

Այն հակահայկական քարոզչությունը, որն այսօր իրականացնում են ադրբեջանական ֆեյքերը Ղազախստանում, հայերին արդեն վաղուց ծանոթ ձեռագիր է, որին չպետք է տեղիք տալ, հակառակ դեպքում կհայտնվենք թշնամու կողմից տարիներ շարունակ կիրառվող տեղեկատվական թակարդում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

Վերջին օրերին ադրբեջանցիները հայ ազգային հերոսներ Նժդեհի, Մոնթեի լուսանկարներով կեղծ օգտահաշիվներ են բացել և, օգտվելով Ղազախստանում ստեղծված իրավիճակից, փորձում են ղազախներին հայերի դեմ տրամադրել։ Նրանք տեղեկություններ են տարածում, որ հայերը պատրաստվում են պատժել տեղացիներին։

Մեդիափորձագետի խոսքով`զարմանալի է, որ մինչև այսօր մարդիկ չեն սովորում, որ սոցցանցերում տարածված ցանկացած տեղեկություն` թերի հիմքով, երբեմն կոնտեքստից կտրված, ադրբեջանական ապատեղեկատվության հետևանք է, որն օգտագործվում է Հայաստանի դեմ։

Հիմա ադրբեջանցի ֆեյքերի տեղեկատվական պայքարի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել Ղազախստանում, իսկ մեր թշնամիները, ինչպես միշտ, այս դեպքում էլ առիթը բաց չեն թողնում թյուրքալեզու ժողովրդին հայերի դեմ տրամադրելու համար։

Պապյանը կարծում է, որ մեզանից յուրաքանչյուրի թիվ մեկ խնդիրը պետք է լինի զգոնությունը։ Նրա խոսքով` հայաստանյան տիրույթում պետք է հնարավորինս խուսափել ադրբեջանահաճո նյութեր տարածելուց, առնվազն մի քանի աղբյուրներում ստուգել, թե ինչ ճանապարհներով և ինչ նպատակով է ադրբեջանական քարոզչություն պարունակող նյութը հայտնվել սոցցանցերում, ապա դրանց ստահոդ լինելու մասին մեկնաբանություններ գրել, որպեսզի ընտրված թիրախները դրանք Հայաստանի ու հայերի դեմ չօգտագործեն։

armeniasputnik.am