Երեք առյուծներ անասնաբույժի և նրա օգնականի վրա են հարձակվել Հորդանանի արևելքում գտնվող սաֆարի-պարկում: Ինչպես հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, հիմնարկության երկու աշխատակիցներն էլ մահացել են մինչև նրանց հիվանդանոց հասցնելը:
Միջադեպը տեղի է ունեցել Հորդանանի էլ Բալքայի նահանգում: Գիշատիչները գրոհել են անասնաբույժի և նրա օգնականի վրա, որոնք կանգնած են եղել վանդակի մոտ: Պահապաններն անասնաբույժներին օգնության են հասել միայն մի քանի րոպե անց: Բազմաթիվ վերքերով տուժածներին ուղարկել են մերձակա հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսն էլ մահացել են:
Էլ Բալքայի ոստիկանությունը պատահարի հետաքննություն է սկսել: Մարդկանց վրա հարձակված գիշատիչներին թունավորելով սպանել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: