Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հանձնում է Արցախը. Հայ ժողովուրդը Նիկոլի, Ալիևի և Էրդողանի ձեռքերում պատանդ է. Արմեն Աշոտյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հանձնում է Արցախը. Հայ ժողովուրդը Նիկոլի, Ալիևի և Էրդողանի ձեռքերում պատանդ է. Արմեն Աշոտյան. pastinfo.am

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հանձնում է Արցախը, նա ավելի շատ է ասում, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, քան Ադրբեջանի ԱԳ նախարարը: Հայ ժողովուրդը պատանդ է Նիկոլի, Ալիևի և Էրդողանի ձեռքերում: «Փաստինֆո»-ի եթերում նման հայտարարություն է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Քաղաքական գործիչն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե Արցախի հարցը 1993թ-ին լուծված էր հօգուտ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևով և հակադարձեց նրան՝ եթե, ըստ Փաշինյանի, արցախյան բանակցային ողջ փաթեթը պրոադրբեջանական էր, ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնվում դրա հետ, ինչու՞ պատերազմ սկսվեց, միջազգային հանրությունն ինչու՞ էր փորձում լուծել Արցախի հարցը.

«Եթե ՄԱԿ-ի բանաձևով էր Արցախի հարցը լուծված, ինչպես ասում են Ալիևները և Նիկոլը, ինչու՞ էին Արցախի հարցով բանակցություններ գնում, եթե Արցախը չէր կարող ինքնորոշվել այլևս, միջանկյալ կարգավիճակ չկար, Արցախը Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու մեխանիզմները վերացված էին։ Եթե բանակցային փաթեթը, որ Սերժ Սարգսյանը թողել էր, պրոադրբեջանական էր, Ադրբեջանն ինչու՞ էր մերժում այդ փաթեթը, ինչու՞ գնաց պատերազմի, ծախսեց միլիարդավոր դոլարներ սպառազինության վրա, այդքան զոհեր տվեց: Եթե բանակցային փաթեթը վատն էր, ինչու՞ Նիկոլի կառավարությունը, այդ նույն ձևակերպումները մտցրեց սեփական ծրագրի մեջ, որն էլ ԱԺ-ն հաստատել է: Նիկոլի ստերն այնքան արագ են բացահայտվում, որ այս ամբողջն ընդամենը սեփական քաղաքական վախճանը երկարացնելու փորձեր են»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Քաղաքական գործիչն արձանագրեց՝ եթե մենք մինչև 2018թ-ը ունեինք Արցախի հարց, այսօր արդեն ունենք Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության խնդիր:

ՀՀԿ փոխնախագահը նաև շեշտեց՝ որ այժմ Արցախի հարցով որևէ հայանպաստ գործընթաց տեղի չի ունենում, Հայաստանն իր բանակցային դիրքորշման մեջ այլևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի ներկայացնում արցախցիների ինքնորոշման իրավունքը.

«Վերջին անգամ համանախագահները 2021թ-ի ապրիլին են հայտարարել ինքնորոշման իրավունքի մասին, դրանից հետո Մինսկի խմբի համանախագահ երկրների ոչ մի հայտարարության մեջ այլևս հղում չկա հիմնարար սկզբունքների՝ այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի մասին»,-նկատեց բանախոսը:

ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև ՀԱՊԿ շրջանակում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն և ասաց՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններում Հայաստանի ներգրավման պարագայում արձանագրում ենք երեք ցինիզմ Նիկոլի կողմից.

«Ցինիզմ է Նիկոլից լսելը, որ փողոցում պայքարողների դեմ կարելի է ուժ կիրառել: Երկրորդ՝ ՀԱՊԿ-ը վարկաբեկած մարդն այսօր հպարտանում է ՀԱՊԿ-ով, և երրորդ ցինիզմը՝ Նիկոլն այնքան չկա, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ Ռուսաստանը սեղմի ՀԱՊԿ մեխանիզմների ներգրավման կոճակը, ու նրա դիմումներին ընթացք տա, իսկ հիմա նա ուրախանում է, որ Ղազախստանում ընթացք են տվել իր դիմումին:

Ա՛յ Նիկոլ, եթե Ղազախստանի դեպքում Հայաստանի շահն է Ռուսաստանին օգնելը, ինչու՞ այնպես չաշխատեցիր, որ ՌԴ-ն հասկանար՝ Հայաստանի և Արցախի դեպքում էլ էր իր շահը մեզ պաշտպանելը»,-հայտարարեց Աշոտյանը:

Ինչ վերաբերվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի նշանակմանը՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վարած դեսպանային կադրային քաղաքականությունը զավեշտ է, որի հիմքում չկա պետական շահ.

«Իսկ Գերմանիայում և Իսպանիայում ու՞մ է դեսպան նշանակել, ուսապարկերի էքսպորտ է անում պարզապես: Ինչպե՞ս կարելի է անհաջողություն գրանցած, խայտառակ եղած մարդուն ուղարկել ՌԴ-ում դեսպան: Մի մարդ, որն այստեղ ամեն ինչ ձախողել է, ինչպե՞ս կարելի է նրան ուղարկել ՌԴ-ում դեսպան»,-ասաց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը զրույցի վերջում հայտարարեց, որ հայ ժողովուրդը ևս մեկ շանս է ունենալու Նիկոլ Փաշինյանին «գահընկեց անելու և Հայաստանին ապագայի հույս տալու համար».

«Սա կարող է լինել ցեղասպանության ուրացման ֆոնին: Եթե այսքանից հետո մենք նաև մարսենք սա, ուրեմն՝ ամոթ է»,- ասաց Արմեն Աշոտյանը:

pastinfo.am



Նման նյութեր