Տեր Աստված, սա ի՞նչ է: Հազարավոր մարդիկ Լոնդոնի մետրոյում ման են գալիս անդրավարտիքով: Ասես կախարդված լինեն, զոմբիլենդից… Ի՞նչ է պատահել նրանց հետ:
Պարզվում է, հունվարի առաջին կիրակին Լոնդոնում (և ոչ միայն), արդեն մի քանի տարի անընդմեջ, տեղի է ունենում տարօրինակ ֆլեշմոբ, որը կոչվում է «Առանց տաբատի օր»:
Ի դեպ, այս ամենը սկիզբ է առել 2002-ին, Նյու Յորքում: Դա սովորական կատակ էր, որը նյույորքցի մի քանի խենթ կյանքի կոչեցին, առանց մտածելու, որ արարքը կարող է միջազգային բնույթ կրել:
Մասնակիցները իրենց վարքը բացատրում են իբրև կատակ, խենթություն: Ֆլեշմեբը ունի մոտ 10 000 հետևորդ:
Բրիտանացիները ակցիային այս տարի մասնակցեցին առանց տարիքային սահմանափակման, չնայած, հաշվի էին առել ցուրտ եղանակը և չէին մոռացել տաք հագնել:
Մետրոյում ոչ մի իրարանցում չի եղել:
Այս տարի ակցիային միացել է աշխարհի 60 քաղաք: Ստորև ներկայացնում ենք մի քանի լուսանկար ԱՄՆ-ից և Կանադայից:
ofigenno.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը