Լոռու մարզում հսկա քարերը թափվել են ճանապարհով երթևեկող Opel-ի վրա. կա վիրավոր
Advertisement 1000 x 90

Լոռու մարզում հսկա քարերը թափվել են ճանապարհով երթևեկող Opel-ի վրա. կա վիրավոր

Հունվարի 13-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գևորգ Ռամազյանը Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ընթանալիս է եղել, երբ քարաթափման հետևանքով հսկայական քարաբեկորներն ընկել են ավտոմեքենայի վրա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Պավլիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: