Օբամեյանգը կորոնավիրուսից հետո սրտի հետ կապված խնդիրներ ունի
Advertisement 1000 x 90

Օբամեյանգը կորոնավիրուսից հետո սրտի հետ կապված խնդիրներ ունի

Լոնդոնի «Արսենալի» եւ Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կորոնավիրուսով վարակվելուց եւ առողջանալուց հետո սրտի հետ կապված խնդիրներ ունի, հաղորդում է Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

32-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել մասնակցել Գանայի դեմ Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության հանդիպմանը (1։1)։

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի որոշմամբ՝ Օբամեյանգը եւ կորոնավիրուսից ապաքինված Մարիո Լեմինան ու Ակսել Մեյեն չեն մասնակցի Գաբոնի հավաքականի առաջիկա հանդիպումներին մինչեւ չանցնեն ավելի խորացված բուժհետազոտություն։ Երեք ֆուտբոլիստների մոտ էլ սրտամկանի խնդիրներ են կասկածում։