PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը CNET-ի կողմից այս տարի ճանաչվել է որպես «Լուսանկարների լավագույն հավելված»: Այս մասին հաղորդել են PicsArt-ի գրասենյակից: «Մեր Թիմը պատրաստ է նոր մարտահրավերների, և մենք խոստանում ենք շարունակել աշխատել ջանասիրաբար՝ ձեզ մատուցելու երբևէ գոյո ւթյուն ունեցած լավագույն Ֆոտո խմբագրման հավելվածը», – ասված է PicsArt-ի հայտարարության մեջ:
CNET-ը օնլայն հարթակ է, որն իր ընթերցողներին ապահովում է ժամանակակից տեխնոլոգիական անկողմնակալ նորություններ, լավագույն առաջարկներ, ապրանքի նկարագրություններ և այլն: CNET-ը համարվում է տեխնո լուրերի ամենաշատ ընթերցվող օնլայն հարթակը. մեկ ամսում՝ շուրջ 200 մլն ընթերցող: