Տեւական ժամանակ է ԱՄՆ-ում է գտնվում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
Նրան է միացել նաեւ եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Նրանք վայելում են կյանքը եւ անհաղորդ են Հայաստանում կատարվածին: Ինչպես նախորդ անգամները, նրանց կրկին խորհուրդ են տվել հյուրանոցում չապրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ուստի Փաշինյանի կինն ու աներորդին դարձյալ տեղավորվել են Հակոբ Սիմիդյանի քրոջ տանը, քանի որ հնարավոր չէ ԱՄՆ-ում ՀՀ ոստիկանական ողջ ուժերը կենտրոնացնել՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար:
ԱՄՆ-ի հայկական համայնքն այլեւս նույն ոգեւորությունը չունի Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի նկատմամբ: Չար լեզուներն ասում են, որ երբ 44 օր #հաղթելու_ենք հեշթեգով մարդկանց «ֆռռացրած» Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ի սրճարաններից մեկում սիգարով սուրճ էր վայելում, որտեղ գտնվում էր իբր իր գրքի առիթով, նրան են մոտեցել հայ երիտասարդներ, թքել սուրճի մեջ ու ակնարկել՝ օր առաջ «մաքրվել» ԱՄՆ-ից:
Ինչ երաշխիք, որ Հակոբյանները չեն բախվի նման միջադեպի: