Creative Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ուրախ են ընդլայնելու իրենց երկարամյա համագործակցությունը և ներկայացնելու տասը առաջադեմ ստեղծագործողներին, որոնք ընտրվել են որպես 2022թ.-ի Creative Armenia-AGBU Fellow-ներ։ «Այժմ, չորրորդ տարում, Fellowship-եր ծրագիրը բացառիկ հնարավորություն է արվեստի առաջադեմ տաղանդների բացահայտման, զարգացման և առաջմղման համար։ Աջակցության մեկամյա փաթեթ, որը ներառում է ֆինանսավորում, մենթորություն, ոլորտի կապերի հաստատում և անհատական խորհրդատվություն կարիերայի բեկումնային առաջընթացի համար»,- հայտնում են ՀԲԸՄ-ից։
Ըստ աղբյուրի՝ 2022թ.-ի ընտրյալ Fellow-ներն են՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը (Արցախ), գրող Արամ Մրջոյանը (ԱՄՆ), համադրող և արվեստաբան Արմեն Եսայանցը (Հայաստան), լուսանկարիչ Բիայնա Մահարին (Հայաստան), կինոռեժիսոր Քրիստինե Հարությունյանը (ԱՄՆ), կոմպոզիտոր և երաժիշտ Էսմերալդա Կոնդե Ռուիզը (Միացյալ Թագավորություն), կինոռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը (Հայաստան), օպերատոր և լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանը (Հայաստան), կոմպոզիտոր և երաժիշտ Վան Սարգսյանը (Հայաստան), և համադրող և արվեստաբան Վիգեն Գալստյանը (Հայաստան)։