Երևանի ծննդատներում հունվարի 9-12-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 263 երեխա՝ 128 տղա, 135 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 24135 քաղաքացի: