![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/01/2703243-e1642877188384.jpg)
Դերասանուհի Պամելա Անդերսոնը ամուսնալուծության հայց է ներկայացրել իր հինգերորդ ամուսնու՝ Դեն Հայհերսթի դեմ, հայտնում է Rolling Stone-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Աստղը մեկ տարուց մի փոքր ավելի ամուսնացած էր թիկնապահի հետ. նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերին:
Ըստ ամսագրի զրուցակցի՝ ներկայումս ամուսիններն այլևս միասին չեն ապրում։ Նրանց սիրավեպը սկսվել էր կարանտինի ժամանակ: Զույգը սկսել էր հանդիպել Հոլիվուդի մագնատ Ջոն Փիթերսից Անդերսոնի ամուսնալուծությունից ընդամենը յոթ ամիս անց: