Հայաստանը վերապրելու մի տարբերակ ունի՝ համընդհանուր ու խորքային արդիականացում:
Արդիականացում ամենալայն իմաստով՝ սկսած մարդկային հարաբերություններից, վերջացրած նոր տնտեսությամբ ու սոցիալական համակարգով: «Վերևից» արդիականացման սցենար առաջարկող կարծես թե չկա, սակայն գոնե ապրիլյան մարտերից հետո որոշ մարդիկ սկսեցին փոխվել՝ հասկացան, որ կարող են ինքնուրույն լուծել այն խնդիրները, որոնցից տարիներ շարունակ բողոքում էին:
Հաղորդման հեղինակ Կարեն Վարդանյանի հաշվարկներով, մարտահրավերները գիտակցողների շերտը շատ բարակ է՝ մոտ 3 000 հոգի, մինչդեռ երկրի ընթացքը բեկելու համար առնվազն 50 000 այդպիսի քաղաքացի է պետք: Ինչպես ձևավորել կրիտիկական զանգված՝ «ներքևից վերև» բարեփոխումների սցենարը գործարկելու համար: