Մոսկվացի Աննա Պոլյակովան պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայց է ներկայացրել հումորիստ Գարիկ Խարլամովի, Comedy Club շոուի եւ TNT հեռուստաալիքի դեմ: Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը։
Նա 1 մլն ռուբլի փոխհատուցում է պահանջում իր լուսանկարը ծրագրերից մեկում օգտագործելու համար։
«Comedy Club ծրագրի թողարկումներից մեկում տեղադրվել է հայցվորի պատկերով լուսանկար։ Այս հանգամանքը կինը համարում է անօրինական, խախտում է նրա իրավունքներն ու օրինական շահերը, քանի որ օգտագործվել է առանց նրա համաձայնության», – ասել է դատարանի մամուլի քարտուղար Յուլյա Կոտոմինան։
Պոլյակովան պատասխանողներից պահանջում է հեռացնել իր լուսանկարով հրապարակումը եւ հրապարակային ներողություն խնդրել։