Ռուբեն Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի ծնողներ
Հետևեք ձեր երեխաներին: Ոչ միայն զգուշացնում եմ, այլ նաև խնդրում: Հետևեք ձեր երեխաներին:
Ես եռամսյակը մեկ ուսումնասիրում եմ հայկական մեդիատիրությի կոնտինգենտը: Գնալով վիճակն ավելի սարսափելի ա դառնում:
Դուք տեղյա՞կ եք, որ օրինակ տիկտոկում միջինում 50-ից 100.000 երեխա հետևում ա աղբի, իրական ԱՂԲԻ: Դուք տեղյա՞կ եք, որ տիկտոկում միջինում 10-ից 15.000 երեխա հայհոյանքներ ա օգտագործում մեկը մյուսի հանդեպ:
Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչով են զբաղված էս երեխաների ծնողները կամ հարազատները: Ոնց կարա էսքան երեխա սենց բարձիթողի վիճակում լինի: Երեխա ունենալը հո մենակ ծնել, հաց տալ, դպրոց ճամփելն ու ամուսնացնելը չի: Հասկանու՞մ եք, որ պատասխանատու եք էդ մարդու կյանքի համար, որը բորբոսնում ա սոց. ցանցերի պատերի տակ:
Հարցը նրանում չի, որ սոց. ցանցերը վատն են: Բակն էլ, դպրոցն էլ, մյուսն էլ ունեն իրենց վատ կողմերը, ամեն ինչ ունի և´ լավ կողմեր, և´ վատ: Հարցը նրանում ա, որ տիկտոկում ու ընդհանրապես համացանցում դուք չեք հետևում ձեր երեխայի կյանքին:
Տեղյա՞կ եք, որ ձեր երեխաների համար սիրելի են դառնում աղբ արտադրող կերպարներ, որոնցից շատերը հնարավոր ա իսկապես չեն հասկանում, որ վատ բան են անում, բայց ձեր երեխաների համար դառնում են էտալոն:
Էդ տեսակ մարդկանց նպատակը սերունդ փչացնելը չի, չէ: Իրանք ընդամենը ուզում են հայտնի դառնալ, ԲԱՅՑ հայտնի դառնալու իրենց ընտրած ճանապարհի արդյուքնում խեղաթյուրվում ա սերունդը:
ԱՐԳԵԼԵԼԸ ԼՈւԾՈւՄ ՉԻ: Մի հպարտացեք, որ դուք թույլ չեք տալիս ձեր երեխան տիկտոկ մտնի, դուք ընդամենը հեշտացնում եք խնդրի լուծումը, որը էդքան էլ լուծում չի: Մի արգելեք, քանի որ տիկտոկը ունի հրաշալի մեդիասեգմենտ` հատկապես դրսում:
Խնդիրը նրանում ա, որ ձեր երեխան չգիտի, թե որն ա վատ, որը լավ: Բացատրեք, թե որն ա լավ, այլ ոչ թե զրկեք նրան թե վատից, և թե լավից:
Ընդամենը ՀԵՏԵՎԵՔ, թե ինչ ա նայում ձեր երեխան ու օգնեք կատարել ճիշտ ընտրություն: Ընդամենը ՀԵՏԵՎԵՔ ձեր երեխայի վիրտուալ կյանքին»: