Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա պրոյեկտորի միջոցով ցուցադրվել է Ուկրաինայի դրոշի և ՆԱՏՕ-ի զինանշանի պատկերը։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է վրացի քաղաքագետ Եգոր Կուրոպտևը։
Շենքի վրա նաև ցուցադրվել է «Փառք Ուկրաինային» գրությունը և սպիտակ-կարմիր ծաղիկ (Վրաստանի դրոշի գույները): Ամբողջ ընթացքում հնչել է Ուկրաինայի օրհներգը։
Վրաստանում ՌԴ հյուպատոսությունը փակ է 2008 թվականից։ Այժմ այն կոչվում է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի շահերի ստորաբաժանում։