Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հատված Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից.
«Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն և ապագայի նկատմամբ անվստահություն»:
Իսկ հիմա հարց պարոն Ծառուկյանին
Հարգելի պարոն Ծառուկյան
Վերջին 6-7 ամիսների ընթացքում Դուք հաճախ հանդիպում էիք Սերժ Սարգսյանի հետ, իրար հետ ուրախանում օլիմպիական հաղթանակներով, իրար հետ բաժակ էիք բարձրացնում, գավաթ էիք նվիրում և այլն: Արդյոք այն խնդիրները, որոնց մասին Դուք բարձրաձայնեցիք այսօր, բարձրացրե՞լ եք Սերժ Սարգսյանի առջև: Եթե այո, ապա ի՞նչ պատասխան եք ստացել, իսկ եթե ոչ՝ ապա ինչո՞ւ չեք բարձրացրել»: