Մեծ Բրիտանիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ այսօր տարրական դպրոցը ավարտող երեխաների շրջանում ճարպակալումը սրընթաց աճում է, հայտնում է gogetnews.info-ն:
Մասնագետները պարզել են, որ Մեծ Բրիտանիայում մոտ 57000 երեխա, ովքեր տարրական դպրոց են ընդունվել նորմալ քաշով, այն ավարտում են ճարպակալմամբ:
Մասնագետների խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ հասանելիություն է առաջանում վնասակար ուտելիքներին, որոնցով սնվում են կրտսեր դպրոցականները առանց ծնողների վերահսկողության:
Գիտնականները կոչ են անում ուսումնական հաստատություններում կրճատել բարձր կալորիական սնունդը և ավելացնել ֆիզկուլտուրայի ժամերը:
Փորձագետների կարծիքով՝ այսօրվա դրությամբ ճարպակալման առկայությունը ծխելուց հետո համարվում է քաղցկեղ առաջացնող երկրորդ գործոնը: