Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգների իշխանությունները հատուկ չափազանցնում են ռուսական սպառնալիքը: Այս մասին գրում է RT–ն` հղում անելով Politico-ին։
Հրատարակության տեղեկություններով՝ Ջո Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում աճող գրգռվածության պատճառով Զելենսկին փոխել է իր դիրքորոշումը Ռուսաստանի կողմից սպառնալիքի վերաբերյալ:
Նյութում նշվում է, որ վերջին ժամանակներս Ուկրաինայի առաջնորդը հայտարարում է, թե Ռուսաստանի հետ դիմակայությունն այնքան էլ սարսափելի չէ: