Ես ժամանել էի ավտոբուսով և հեռանում էի Բուգատիով. Ջորջինան՝ Ռոնալդուի հետ առաջին տեսակցության մասին
Advertisement 1000 x 90

Ես ժամանել էի ավտոբուսով և հեռանում էի Բուգատիով. Ջորջինան՝ Ռոնալդուի հետ առաջին տեսակցության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը, վերջինիս մասին կենսագրական ֆիլմում պատմել են իրենց հարաբերությունների սկզբի մասին, մասնավորապես՝ թե ինչպես է Ռոնալդուն առաջին անգամ տուն տարել Ջորջինային աշխատանքից հետո: Ջորջինան այն ժամանակ աշխատել է որպես վաճառողուհի Gucci խանութում։

«Նա եկավ ինձ աշխատանքից վերցնելու Բուգատիով: Իմ գործընկերները ցնցված էին. ես ժամանել էի ավտոբուսով, և հեռանում եմ Բուգատիով», – հիշել է Ջորջինան:

«Ինձ համար դա նորմալ էր. Նա իմ ընկերուհին էր։ Ես մեքենաներ ունեմ։ Ես նրա հետևից տաքսիով չէի գնալու: Նա դուրս եկավ խանութից: Իսկ ես իմ շքեղ մեքենաներից մեկով սպասում էի։ Դուրս վազեց, նստեց մեքենան, և մենք գնացինք տուն: Նա ուշ էր վերջացնում աշխատանքը»,- ասել է Ռոնալդուն։

shantnews.am