Բնական իմունիտետը չի պաշտպանում Օմիկրոնից. պնդում է ԱՆ-ն
Advertisement 1000 x 90

Բնական իմունիտետը չի պաշտպանում Օմիկրոնից. պնդում է ԱՆ-ն

Օմիկրոնի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

«Եթե ունեցել եք COVID-19-ը, միևնույն է, պատվաստվե՛ք։ Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ COVID-19 վարակից ապաքինվելը չի ապահովում պաշտպանության այնպիսի մակարդակ, որ իմունային համակարգը կարողանա կանխել հետագա վարակումը։

Կրկնակի վարակման դեպքեր նույնպես հնարավոր են, ուստի վարակից և հիվանդության պոտենցիալ ծանր ընթացքից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է»,-հորդորում է Առողջապահության նախարարությունը: