![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/01/square_1024_8185c3591712e9d4eeda77f41b76b293.jpg)
ooking.com պորտալը հրապարակել է 2022 թվականի մոլորակի ամենահյուրընկալ վայրերի ցանկը։ Վարկանիշային աղյուսակն առաջին անգամ գլխավորել է իտալական Մատերա քաղաքը։ Այս մասին ասվում է հարթակի մամուլի հաղորդագրությունում։
Մատերան հնագույն քարանձավային քաղաք է, որտեղ կան ժայռային բնակավայրեր, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Ցուցակի երկրորդ տեղում Սլովակիայի Բլեդն է, երրորդը՝ Թայվանի Տայթունգը։ Լավագույն վայրերն են նաև հունական Նաֆպլիոնը, իսպանական Տոլեդոն, բրազիլական Մոնտի Վերդին, բելգիական Բրյուգեն, ինդոնեզական Նուսա Լեմբոնգանը, Պոնտա Դելգադան Ազորյան կղզիներում և վիետնամական Հոյ Անը:
Ըստ հարթակի` հյուրընկալ են նաև Տասմանիան Ավստրալիայում, ավստրիական Բուրգենլանդը, Սեյշելները, Նոր Զելանդիայի Քենթերբերին, Արգենտինայի Սանտա Կրուզը, Կոստա Ռիկայի Լիմոնը և իսպանական Լա Ռիոխան, Նոր Շոտլանդիան Կանադայում և Գորենսկի շրջանը Սլովենիայում: