ARARAT ժառանգության նշանավորման երեկո` կոնյակագործության 135-ամյակի առթիվ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ARARAT ժառանգության նշանավորման երեկո` կոնյակագործության 135-ամյակի առթիվ

Հայաստանում դեռևս 1887 թ. հիմնված կոնյակի արտադրության 135-րդ հոբելյանական տարեդարձն ARARAT-ը նշանավորեց յուրահատուկ միջոցառմամբ, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահում: Վերջինիս ընտրությունը խորհրդանշական էր. սրահի ճարտարապետական և դիզայներական լուծումները գեղարվեստորեն ներկայացրել էին լեգենդար ժառանգություն ունեցող ARARAT-ի անցյալը, ներկան և ապագայի տեսլականը:

Իր կոնյակների տեսականու ստեղծմանը մշտապես ստեղծագործաբար մոտեցած ARARAT-ի նորամուծությունները ժամանակի ընթացքում վերածվել են վարպետության, նվիրվածության և անմնացորդ սիրո ավանդույթների, որոնք ներկայացվել էին հատուկ Art-տաղավարում: Այստեղ կարելի էր տեսնել լեգենդար ապրանքանիշի պատմական զարգացումը. օրիգինալ վինտաժային պիտակները, 1902 թ. ստեղծված առաջին հայկական տեսակավոր կոնյակի՝ «Ընտիր»-ի վերաթողարկված կոլեկցիոն տարբերակը…

Դե, իսկ դասականի և ավանգարդի միահյուսման գաղափարն արտացոլվել էր շրջանաձև ARARAT բարի մեջ, որտեղ միջոցառման հյուրերը հնարավորություն ունեին համտեսելու ինչպես լեգենդար կոնյակի դասական տարբերակները, այնպես էլ կոկտեյլներ պատրաստված թե´ ARARAT կոնյակով, թե´ ապրանքանիշի նորարարությունների՝ ARARAT APRICOT-ի և ARARAT COFFEE-ի հիմքով: