Նիկոլ Փաշինյանի իշխանության ներսում մեծացել է Խաչատուր Սուքիասյանի իշխանությունը. Ագնեսա Խամոյան
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի իշխանության ներսում մեծացել է Խաչատուր Սուքիասյանի իշխանությունը. Ագնեսա Խամոյան

Նիկոլ Փաշինյանի իշխանության ներսում մեծացել է Խաչատուր Սուքիասյանի իշխանությունը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա ընդգծեց, որ Խաչատուր Սուքիասյանը մեծ ազդեցություն ունի նաև ՔՊ-ի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի վրա.

«Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի թեկնածու նշանակման մեջ էլ մեծ դեր է ունեցել Խաչատուր Սուքիասյանի գործոնը: Ինձ զարմացնում է, որ մարդ, որն անգամ վախենում է իր սեփական ստվերից, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ով կասկածամիտ է իր բոլոր թիմակիցների նկատմամբ, ընդառաջ է գնում Խաչատուր Սուքիասյանի կողմից՝ սեփական իշխանությունը ընդլայնելու քայլին»,-ասաց Խամոյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նաև նկատեց, որ իշխանության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն ասում էր, թե վաղուց է դադարեցրել անդամակցությունը ՀԱԿ-ին, սակայն պարզվեց, որ ընդամենը երեկ է անդամակցությունը դադարեցվել.

«Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ ակնկարկեց իր բնորոշումը Վահագն Խաչատուրյանի մասին, երբ խոսելով նրա թիմը լքելու մասին, այն որակել էր առնետավազք»,-ասաց Ագնեսա Խամոյանը:

Աղբյուր` Փաստինֆո