Մի՛ փակվեք միայնության մեջ, դա ճակատագրական է ցանկացած մարդու համար
Advertisement 1000 x 90

Մի՛ փակվեք միայնության մեջ, դա ճակատագրական է ցանկացած մարդու համար

Վերջապես մի լավ նորություն…

ՏԱՐԵՑ ՄԱՐԴՈՒ ՈՒՂԵՂԸ

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի բժշկական քոլեջի տնօրենը պնդում է, որ տարեց մարդու ուղեղը շատ ավելի պլաստիկ է, քան սովորաբար ենթադրվում է։ Այս տարիքում ուղեղի աջ և ձախ կիսագնդերի փոխազդեցությունը դառնում է ներդաշնակ, ինչը ընդլայնում է մեր ստեղծագործական հնարավորությունները։ Այդ իսկ պատճառով 60-ն անց մարդկանց մեջ կարելի է հանդիպել բազմաթիվ անհատականությունների, ովքեր նոր են սկսել իրենց ստեղծագործական գործունեությունը։

Իհարկե, ուղեղն այլևս չի աշխատում այնքան արագ, որքան երիտասարդ ժամանակ: Այնուամենայնիվ, այն ավելի ճկուն է դառնում: Այդ իսկ պատճառով, տարիքի հետ մենք ավելի հավանական և ճիշտ որոշումներ ենք կայացնում և ավելի քիչ ենք ենթարկվում բացասական հույզերի։

Մարդու ինտելեկտուալ գործունեության գագաթնակետը մոտավորապես 70 տարեկանում է, երբ ուղեղը սկսում է աշխատել ամբողջ ուժով: Ժամանակի ընթացքում ուղեղում միելինի քանակությունը մեծանում է, մի նյութ, որը նպաստում է նեյրոնների միջև ազդանշանների արագ փոխանցմանը: Դրա շնորհիվ ինտելեկտուալ կարողությունները միջինի համեմատ ավելանում են 300%-ով։

Իսկ այս նյութի ակտիվ արտադրության գագաթնակետը 60–80 տարեկան հասակում է: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ 60 տարի անց մարդը կարող է միաժամանակ օգտագործել ուղեղի 2 կիսագնդերը։ Սա թույլ է տալիս լուծել շատ ավելի բարդ խնդիրներ։

Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Մոնչի Ուրին կարծում է, որ տարեց մարդու ուղեղն ընտրում է ամենաքիչ էներգիա պահանջող ճանապարհը՝ հանելով ավելորդները և թողնելով միայն ճիշտ տարբերակները խնդրի լուծման համար։ Կատարվել է հետազոտություն, որին մասնակցել են տարբեր տարիքային խմբեր։ Թեստեր անելիս երիտասարդները ավելի շատ են շփոթվել, մինչդեռ 60-ն անցները ճիշտ որոշումներ են կայացրել։ Իսկ հիմա անդրադառնանք 60-80 տարեկանների ուղեղի առանձնահատկություններին։

Տարեց մարդու

ՈՒՂԵՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Ուղեղի նեյրոնները չեն մահանում, ինչպես ասում են բոլորը։ Նրանց միջեւ շփումը, պարզապես վերանում է, եթե մարդը մտավոր աշխատանքով չի զբաղվում։
  2. Բացակայությունն ու մոռացկոտությունն ի հայտ են գալիս տեղեկատվության գերառատության պատճառով։ Ուստի կարիք չկա ամբողջ կյանքում կենտրոնանալ ավելորդ մանրուքների վրա։ -“Սա շատ հետաքրքիր էր”։
  3. 60 տարեկանից սկսած՝ որոշումներ կայացնելիս մարդը միաժամանակ օգտագործում է ոչ թե մեկ կիսագունդը, ինչպես երիտասարդները, այլ երկուսն էլ։
  4. Եզրակացություն՝ եթե մարդը վարում է առողջ ապրելակերպ, շարժվում է, ունի ֆիզիկական ակտիվություն և լիարժեք մտավոր ակտիվություն, ինտելեկտուալ կարողությունները տարիքի հետ ՉԵՆ նվազում, այլ միայն ԱՃՈՒՄ են՝ հասնելով գագաթնակետին մինչև 80-90 տարեկանը։

Այսպիսով, մի վախեցեք ծերանալ:

Ձգտեք զարգանալ ինտելեկտուալ առումով: Վարպետացեք նոր արհեստների մեջ, ստեղծեք երաժշտություն, սովորեք նվագել երաժշտական ​​գործիքներ, նկարել նկարներ: Պարե՜ք: Հետաքրքրվեք կյանքով, հանդիպեք և զրուցեք ընկերների հետ, պլաններ կազմեք ապագայի համար, ճանապարհորդեք որքան կարող եք: Մի մոռացեք գնալ խանութներ, սրճարաններ, համերգներ:

Մի փակվեք միայնության մեջ, դա ճակատագրական է ցանկացած մարդու համար: Ապրեք այն մտքով, որ բոլոր լավ բաները դեռ առջևում են:

ԱՅՍՊԵՍ…

ԱՄՆ-ում ուսումնասիրությունը պարզել է, որ.

Մարդու ամենաարդյունավետ տարիքը 60-ից 70 տարեկանն է:

Մարդու 2-րդ ամենաարդյունավետ փուլը 70-ից 80 տարեկանն է:

3-րդ ամենաարդյունավետ փուլը՝ 50 և 60 տարեկանը:

Մինչ այս մարդը դեռ չի հասել իր զարգացման գագաթնակետին:

Նոբելյան մրցանակակիրների միջին տարիքը 62 է;

Աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների նախագահների միջին տարիքը 63 է;

ԱՄՆ-ի 100 ամենամեծ եկեղեցիների հովիվների միջին տարիքը 71 է.

“Պապ”երի միջին տարիքը 76 տարեկանն է:

Սա հաստատում է, որ մարդու լավագույն և ամենաարդյունավետ տարիները 60-ից 80 տարեկաններն են:

Այս ուսումնասիրությունը հրապարակվել է բժիշկների և հոգեբանների թիմի կողմից NEW ENGLAND JOURNAL OF MEDICINE-ում:

Նրանք պարզեցին, որ 60 տարեկանում դուք հասնում եք ձեր հուզական և մտավոր գագաթնակետին, և դա շարունակվում է մինչև 80 տարեկանը:

Հետևաբար, եթե դուք 60, 70 կամ 80 տարեկան եք, դուք ձեր կյանքի լավագույն մակարդակում եք գտնվում:

_ * – ԱՂԲՅՈՒՐԸ՝ * New England Journal of Medicine:

Թարգմանությունը ինչպես միշտ Հռիփսիմե Գրիգորյանի, որի համար շատ շնորհակալություն։

Դե ձեզ տեսնեմ, ոգեշնչող հոդված էր․․․