Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունում Հայաստանի դրոշակակիրներն են Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Կազմկոմիտեն չի հրաժարվելպատվիրակությունների ավանդական շքերթից. Ինչպես Տոկիոյում, Պեկինում նույնպես, յուրաքանչյուր երկիր ներկայացնում են երկու դրոշակակիր՝, կին և տղամարդ, գենդերային հավասարությունը պահպանելու համար։ Հայաստանի թիմում այդ պատվավոր առաքելությունը ՀԱՕԿ –ը ընձեռել է գեղասահորդ Թինա Կարապետյանին և դահուկավազորդ ՄիքայելՄիքայելյանին:
Միքայել Միքայելյանը և առհասարական Միքայելյան ընտանիքը Օլիմպիական խաղերի ռեկորդակիր է: Միքայելյանների ընտանիքն Աշոցքից է, յուրահատուկ ցուցանիշ է գրանցելՕլիմպիական խաղերի պատմության մեջ: Մայրը՝ Ալլա Միքայելյանը, որդիները՝ Սերգեյ և Միքայել Միքայելյանները 5 ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ հանդիսացել են Հայաստանի դրոշակակիրներ (Ալլա Միքայելյան – 1998թ. Նագանո, Սերգեյ Միքայելյան – 2014թ. Սոչի, Միքայել Միքայելյան – 2016թ. Լիլլեհամմեր):