Թրամփը պաշտոնակալության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով
Advertisement 1000 x 90

Թրամփը պաշտոնակալության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնակալության արարողության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով:

Այդ մասին հունվարի 17-ին հայտնել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները:

Գրքերից մեկն այն Աստվածաշունչն է, որի վրա ձեռքը դնելով 156 տարի առաջ իր առաջին պաշտոնակալության ժամանակ երդում է տվել Աբրահամ Լինկոլնը: Դրանով իր նախագահական երդումն է տվել Բարաք Օբաման:

Երկրորդն այն Աստածաշունչն է, որը Դոնալդ Թրամփը պահպանում է մանկությունից: 1955 թականին այն Թրամփին է նվիրել մայրը կիրակնօրյա դպրոցն ավարտելու առթիվ:

Ինչպես նշել են պաշտոնակալության արարողության կազմակերպիչները, այդ երկու գրքերն «առանձնահատուկ նշանակություն ունեն Թրամփի ընտանիքի և երկրի համար», հաղորդել է «Ինտերֆաքսը»: