ԱՄՆ-ում 60 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենածեր գորիլան: Այդ մասին հայտնել են Օհայոյի նահանգի Կոլումբոս քաղաքի կենդանաբանական այգում, տեղեկացնում է BBC-ին:
Կենդանաբական այգում նշել են, որ նա խաղաղ մահացել է քնի մեջ, իսկ այգու աշխատողները նրա դին գտել են վաղ առավոտյան:
Կոլոյի մարմինը դիակիզվելու է, իսկ գորիլային կթաղեն կենդանաբանական այգում, որտեղ նա ապրում էր: Նաև կանցկացվի հետազոտություն՝ պարզելու նրա մահվան պատճառները:
Կոլոն ծնվել Է 1956 թվականին: Նա դարձել է աշխարհում առաջին գորիլան, որը ծնվել է անազատության մեջ: Կոլոն մոտավորապես 20 տարով ավելի է ապրել, քան միջին հաշվով ապրում են գորիլաները:
Կոլոն իր կյանքի ընթացքում երեք գորիլաների մայր է դարձել, ինչպես նաև 16 գորիլաների տատիկ: