Ամերիկացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ կարմիր գինին օգտակար է ատամների համար և կանխում է կարիեսի առաջացումն ու բերանի խոռոչի վտանգավոր ախտածինների աճը: Այդ մասին հոդվածը հրապարակված է Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում:
Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին թույլ է տալիս կանխել մթերքների վնասակար ազդեցությունը ատամի կենսաթաղանթի վրա: Հետազոտողները հայտարարել են, որ կարմիր գինին, այդ թվում՝ ոչ ալկոհոլայինը, արդյունավետ միջոց է բերանի խոռոչի բակտերիաների դեմ պայքարի համար: