Հայտնի կոմպոզիտոր, պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի կրտսեր դուստրը՝ Լիան, մասնակցել է Ուկրաինայի «Ձայն» նախագծի կույր լսումներին։
18-ամյա աղջիկն օրիգինալ ձևով կատարել է Լեոնարդ Քոհենի «Hallelujah» երգը, իսկ ելույթի վերջում արտասվել է։ Ելույթից հետո է միայն աղջնակը բացահայտել, որ հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի դուստրն է` զարմացնելով բոլորին է։
Ժյուրիի բոլոր անդամները դեմքով շրջվել են դեպի երիտասարդ երգչուհին՝ ի նշան հավանության։
Թեև Սվյատոսլավ Վակարչուկը բոլորից շուտ է պտտվել, Լիան ընտրել է Նադյա Դորոֆեևային։
«Դու շատ հուզական աղջիկ ես ու պատրաստ ես մեծ բեմում հայտնվելու, քո ձայնը հրեշտակային է»,- ասել է Դորոֆեևան։
Իր հերթին Լիան խոստովանել է , որ մանկուց սիրել է երգել և երազել է մեծ բեմի մասին։
«Երբ երթևեկում էինք մեքենայով, հայրս լսում էր, թե ինչպես եմ ես ձայնակցում նրա երգերին։ Երբեմն նա ասում էր, որ ես օրիգինալից լավ եմ երգում, իսկ երբեմն մի բառով էր արտահայտվում` գեղեցիկ է։ Շատ հաճելի է, երբ նա հպարտանում է ինձնով, և դա ինձ շատ է ոգեշնչում է»,- ասել է Լիան։
Լիան ծնվել է 2004 թվականին Կոնստանտին Մելաձեի առաջին ամուսնությունից։ Կոմպոզիտորի կինը փաստաբան Յանա Սումն էր ։ Աղջիկը սովորել է բրիտանական դպրոցում, իսկ այժմ պատրաստվում է ընդունվել ԱՄՆ-ի երաժշտական համալսարան՝ ձայնային պրոդյուսերի մասնագիտությամբ։ Լիան մեծացել է ստեղծագործական մթնոլորտում, ստեղծել է FAR FOR խումբը, որտեղ մինչև նախորդ տարվա հոկտեմբերը եղել է մենակատար։