Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել: Հետեւորդներից մեկը հետաքրքրվել է ՝ արդյո՞ք կարոտում է Հայկոյին:
Անահիտը պատասխանել է լուսանկար տեղադրելով, ուր հետեւյալ գրառումն է. «Նա ոչ մեկին չէր ցույց տալիս իր հոգու ցավը: Այն նույն ուժեղ աղջիկը, ով բոլորին ժպտում էր, իրականում հոգեպես դանդաղ մահանում էր»:
Նա անկեղծացել է, որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը. «Շատ դժվար է…Արմանը դեռահասության անցումային տարիքում է: Եվ նրան, եւ ինձ երբեմն շատ դժվար է: Տրամադրության տատանումներ, պոռթկումներ, կամակորություններ եւ այլ նմանատիպ բաներ են լինում:
Տղամարդու՝ հոր թիկունքի, ուշադրության, խորհրդի մեծ պակաս կա…Երբեմն արցունքներ են լինում, բայց հաշվի առնելով, թե որքան մեծ ցավ է նա ապրել՝ փորձում եմ լինել հասկացող մայր…
Հետագայում ավելի բարդ է լինելու, բայց Աստված մեզ պահապան»,-գրել է Անահիտը: