Ինչպե՞ս կարելի է ազատվել խռմփոցից
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս կարելի է ազատվել խռմփոցից

Դիրքը, որով մարդը քնում է, կարող է ազդել նրա խռմփացնելու կամ չխռմփացնելու վրա:

Մասնավորապես, մեջքի վրա քնող մարդիկ ավելի շատ են խռմփացնում, քան նրանք, ովքեր քնում են այլ դիրքերով։ Այս մասին պատմել է քնի մասնագետ Նարվանա Ամինին։

Նրա խոսքով՝ խռմփոցը կանխելու համար խորհուրդ է տրվում կողքի պառկած քնել։ Եթե ​​մարդը քնում է մեջքի վրա, ձգողականությունը սեղմում է նրա լեզուն դեպի բերանը, ինչը խցանում է առաջացնում շնչուղիներում, ինչն իր հերթին խռմփոցի է հանգեցնում:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել օրվա ընթացքում ավելի շատ հեղուկներ խմել, քանի որ դա մեղմացնում է գիշերային ժամերին բերանի եւ կոկորդի խցանվածությունը:

«Կզակը մի սեղմեք կրծքավանդակին կամ մի իջեցրեք գլուխը, քանի որ դա կարող է փակել շնչուղիները եւ դժվարացնել շնչելը: Ձեռքերը պահեք գոտկատեղին կամ կողքերին զուգահեռ: Եթե հոդացավ ունեք այդ դիրքում, փորձեք բարձ դնել ծնկների միջեւ՝ ողնաշարը հարթեցնելու եւ մեջքի ստորին հատվածի ցավը թեթեւացնելու համար»,- ասել է Ամինին:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS) նախազգուշացնում է, որ խռմփոցը կարող է առաջանալ նաեւ ավելորդ քաշի պատճառով: Այդ դեպքում պարանոցի եւ կոկորդի շուրջ հյուսվածքը մեծանում է, ինչը մեծացնում է քնի ժամանակ շնչուղիների խցանման հավանականությունը: Դա կարելի է շտկել՝ ազատվելով որոշ ավելորդ կիլոգրամներից:

news.am