Կորոնավիրուսով հոսպիտալացված Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկունմիացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին, հաղորդել է Ura.ru-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Քովիդով վարակված Վլադիմիր Ժիրինովսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պատգամավորի վիճակի մասին այլ մանրամասներ պորտալի զրուցակիցը չի հայտնել:
РБК-ի աղբյուրն իր հերթին հայտարարել է, որ քաղաքական գործչի վիճակը ծայրահեղ ծանր է։ «Ոչ ոք ոչ մի երաշխիք չի տալիս։ Ուղեկցող հիվանդությունները բարդացնում են վիճակը», – պատմել է պարբերականի զրուցակիցը։