«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու լուր ունեմ՝ լավ և վատ: Սկսեմ լավից:
Ուրեմն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/41349/02/19 գործով բավարարել է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հովհաննիսյան Հովհաննեսի նախկին կնոջ հայցը: Ըստ դատարանի վճռի, Հովհաննիսյան Հովհաննեսը պարտավոր է իր «ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ երրորդի չափով» իր հարազատ երեխաներին ալիմենտ վճարել:
Դա լավ է:
Իսկ վատն այն է, որ Հովհաննիսյան Հովհաննեսը համաձայն չէ վճռի հետ և այն բողոքարկել է վերաքննիչ դատարան: Այսինքն, վերջինիս չի բավարարել հարազատ երեխաներին դատարանի սահմանված չափով ալիմենտ վճարելու հեռանկարը:
Ահա, այսպիսի լուրեր ենք ստանում datalex.am կայքից:
Հետևենք իրադարձությունների զարգացմանը:
Շնորհակալություն datalex.am-ին»: